Վիտամիններ և միներալներ
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն օրգանիզմում ունի չափազանց մեծ դերակատարում:
Վիտամին C-ի հայտնագործության պատմությունից
Վիտամինների գոյության մասին գիտնականները կռահում էին Քինգի բացահայտումից շատ առաջ: Դեռևս 1880 թ. Տարտուի համալսարանում ռուս կենսաբան Նիկոլայ Լունինը մկների վրա մի շարք փորձեր իրականացրեց այդ ուղղությամբ և հանգեց այն եզրակացության, որ գոյություն ունի ինչ-որ նյութ, որը քիչ քանակությամբ անհրաժեշտ է կյանքի համար:
1927 թ. հունգարացի կենսաքիմիկոս Ալբերտ Սենտ-Դյորդին անջատեց մի նյութ, որն, ինչպես հետագայում Քինգն ապացուցեց, անհրաժեշտ է օրգանիզմին լնդախտի կանխարգելման համար:
Ասկորբինաթթուն անջատվել է 1928 թ. հունգարացի կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սենտ-Դյորդիի կողմից: Նրան չէր հետաքրքրում վիտամին C-ի անջատման հարցը, իր փորձարկումների արդյունքում նա ստացավ մի նյութ, որը նպաստում էր ջրածնի ատոմի տեղափոխմանը մի միացությունից մյուսը:
Սակայն այս վիտամինի ծննդյան օրը համարվում է 1932 թ. ապրիլի 4-ը: Հինգ տարի քրտնաջան հետազոտություններից հետո այդ օրը Չարլզ Գլեն Քինգը կիտրոնի հյութից անջատեց մի նյութ, որն օժտված էր լնդախտի դեմ ուժեղ պաշտպանական ազդեցությամբ, և ապացուցեց, որ դա հենց ասկորբինաթթուն է, որն ավելի ուշ կոչվեց վիտամին C:
Այս վիտամինի կառուցվածքային բանաձևը արագ որոշվեց. 1933 թ. բացահայտեց Քինգը, նույն տարում գիտնականներ Հովարդը և Ռեյնսթեյնը սինթեզեցին այն:
Փաստեր վիտամին С-ի մասին
Վիտամին С-ն ամենաշատն է ուժեղացնում մեր իմունային համակարգը` համեմատած այլ վիտամինների հետ: Այն հատկապես անհրաժեշտ է միջսեզոնային շրջանում: Այս վիտամինի առանձնահատուկ պաշտպանական հատկությունն օգնում է պայքարել գարնանային վարակների դեմ: Իմունային ռեակցիաներում ներգրավման շնորհիվ՝ այն մասնակցում է վարակներից օրգանիզմի պաշտպանությանը: Վիտամին C-ի այս հատկությունն ակտիվանում է նաև ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ և հետո:
Վիտամին С-ն մասնակցում է ազատ ռադիկալների չեզոքացմանը, որոնք կնճիռների, տարիքային բծերի և մաշկի էլաստիկության կորստի առաջացման հիմնական մեղավորն են և առաջանում են արտաքին գործոնների ազդեցության (շրջական միջավայրի աղտոտվածությունը, ծխելը, արևի ճառագայթները և այլն) և բջիջների ծերացման հետևանքով: Այն ընկճում է ֆոտոծերացումը, «վերանորոգում» է վիտամին Е-ն և ակտիվորեն մասնակցում կոլագենի ձևավորմանը, որն անհրաժեշտ է հյուսվածքների, լնդերի, արյունատար անոթների, ոսկրերի, ատամների աճի և վերականգնման համար, ինչպես նաև նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը: Փաստորեն, վիտամին C-ի անբավարարությունն արագա-ցնում է օրգանիզմի ծերացումը:
Տարիքի հետ նվազում է կոլագենի արտադրության և օրգանիզմի կողմից վիտամին С-ի յուրացման ունակությունը: Կնճիռները, կորամեջքը, մաշկի մուգ բծերը և հեշտ առաջացող արյունահոսությունները օրգանիզմում վիտամին C-ի անբավարարության հետևանք են:
Կենդանիները, բացի ծովախոզուկներից և կապիկներից, ունակ են սեփական օրգանիզմում սինթեզել ասկորբինաթթու: Այս հատկությամբ օժտված է մարդկային սաղմը և, նույնիսկ, նորածինը, եթե կերակրվում է մայրական կաթով, և մոր սննդակարգում այդ վիտամինն առկա է բավարար քանակությամբ: Ծնվելուց 2 ամիս անց մարդը կորցնում է այդ ունակությունը, և օրգանիզմում վիտամին C-ն չի արտադրվում: Այն գենը, որը պատասխանատու է ասկորբինաթթվի սինթեզի ֆերմենտներից մեկի առաջացման համար, չի գործում: Մարդիկ պետք է ասկորբինաթթուն ստանան սննդի միջոցով: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ ամեն օր այն ներմուծվի սննդի հետ:
18-րդ դարում նավաստիներին կոչում էին «լայմ» (limey) հենց այն բանի համար, որ ցիտրուսներ շատ էին ուտում: Յուրաքանչյուր նավաստի գիտեր, որ կյանքից կարող էր զրկվել ավելի շուտ լնդախտ (ցինգա) հիվանդության պատճառով, որի դեմ օրգանիզմն անկարող է պայքարել վիտամին C-ի անբավարարության հտևանքով, քան ծովահենների հարձակումների կամ նավաբեկության պատճառով:
Վիտամին С-ն նպաստում է վերքերի լավացմանը, խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի և թրոմբների առաջացման կանխարգելմանը, նվազեցնում է կատարակտի զարգացման ռիսկը, նպաստում օրգանիզմի թունազերծմանը, շաքարային դիաբետով հիվանդների մոտ ապահովում երիկամների, աչքերի և նյարդային համակարգի նորմալ ֆունկցիոնալ վիճակը:
Վիտամին С-ն նպաստում է աղիների կողմից հատկապես բուսական ծագման սննդի հետ ներմուծվող երկաթի յուրացմանը (բանջարեղեն, մրգեր, ցորենահատիկային կուլտուրաներ, լոբազգիներ և այլն), վիտամին Е-ի վերականգնմանը, հոգնածության նվազեցմանը և նյարդային համակարգի նորմալ աշխատանքին:
Վիտամին С-ի ֆիզիոլոգիական պահանջը
Մեծահասակների համար՝ 90 մգ/օրը (հղիներին խորհուրդ է տրվում ընդունել 10 մգ ավելի, կերակրող մայրերին՝ 30 մգ ավելի): Երեխաների համար ֆիզիոլոգիական պահանջը կազմում է օրական 30-90 մգ՝ տարիքից կախված:
Վիտամին С պարունակող «չեմպիոնները»
Ցիտրուսային մրգերը հեռու են պարունակած վիտամին C-ի քանակով չեմպիոններ լինելուց, և պարունակում են ընդամենը 38-60մգ/100գ: Ասկորբինաթթվով առավել հարուստ են մասրենու թարմ պտուղները (650 մգ/100 գ), բուլղարական կարմիր պղպեղը (250 մգ/100 գ), սև հաղարջը և չիչխանը (200 մգ/100 գ): Խնձորը պարունակում է 165 մգ/100 գ, կանաչ քաղցր պղպեղը և մաղադանոսը՝ 150 մգ/100 գ, բրյուսելյան կաղամբը՝ 120 մգ/100 գ, սամիթը և ղանձիլը՝ 100 մգ/100 գ, այգու ելակը՝ 60 մգ/100 գ ասկորբինաթթու:
Կարմիր քաղցր պղպեղում վիտամին C-ն հինգ անգամ ավելի շատ է, քան նարինջում, իսկ կարտոֆիլում այն գրեթե նույնքան է, որքան` անանասում: Կես կիտրոնը պարունակում է վիտամին C-ի մեր ամենօրյա պահանջի գրեթե 100%-ը, այնպես որ պարզապես քամեք այդ կեսը, և այն ավելի քան բավարար կլինի:
Խորհուրդներ՝ ինչպես պահպանել վիտամին C-ն
Մյուս վիտամինների համեմատությամբ վիտամին C-ն առավել ենթակա է քայքայման. զգայուն է բարձր ջերմաստիճանի, լույսի և թթվածնի նկատմամբ: Այս ամենը դժվարացնում է վիտամինի պահպանումը սննդամթերքում՝ վերջիններիս պատրաստման կամ պահպանման ժամանակ: Ուստի ցանկալի է կտրտած մրգերը և բանջարեղենն օգտագործել անմիջապես:
Վիտամին C պարունակող մթերքը հարկ է պահպանել զով և մութ տեղում, լավագույն տարբերակը սառնարանի բանջարեղենի դարակն է:
Թարմ բանջարեղենը (հատկապես` կանաչ) նախքան պատրաստելը հարկ է պահել եռացրած ջրում` մոտավորապես 1 րոպե: Դա նպաստում է օքսիդազա ֆերմենտի քայքայմանը, ինչն իր հերթին նվազագույնի է հասցնում վիտամին C-ի կորուստը՝ պահպանելով բանջարեղենի համն ու կազմը: Ցանկալի է այդպես վարվել նաև նախքան բանջարեղենը սառեցնելը: Նախապատվելի են ջերմային մշակման խնայող և արագ եղանակները` միկրոալիքային վառարանում, գոլորշու վրա, վակուումում և այլն:
C վիտամինը հատկապես անհրաժեշտ է
- ծխողներին, ովքեր ծխում են օրական 10 գլանակից ավելի, խորհուրդ է տրվում ընդունել 20%-ով ավելի շատ վիտամին C, որպեսզի փոխհատուցվի ծխելու հետ կապված օքսիդատիվ սթրեսը,
- թույլ առողջությամբ մարդկանց (կոտրվածքներ, վարակներ, քաղցկեղ),
- մարզիկներին՝ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
- ալկոհոլը չարաշահող մարդկանց,
- հիվանդությունների, սթրեսի, թունավոր ազդեցությունների դեպքերում:
Վիտամին С-ի անբավարարության նշանները
Առաջին նշաններից է լնդերի արյունահոսելիությունը, ատամների հետ կապված խնդիրները (թուլանալը և շարժվելը), մաշկի մակերևույթին միկրոարյունազեղումների առաջացումը, «անպատճառ» կապտուկները, վարիկոզը, մաշկի չորությունը և թեփոտումը, մազերի չորանալը և թափվելը, կնճիռների արագ առաջացումը, տեսողության վատացումը, ավելորդ քաշը, թուլությունը, դյուրագրգռությունը, քնի և ախորժակի խանգարումները և այլն: Ասկորբինաթթվի անբավարարության ժամանակ վերքերն ուշ են լավանում:
Ոչ մի գրամ ավելի
Վիտամին C-ի գերդոզավորում չափազանց հազվադեպ է պատահում, քանի որ այս թթուն շատ արագ է լվացվում օրգանիզմից՝ ընդունումից արդեն 2-4 ժամ անց: Մթերքի հետ վիտամին C-ի չափազանց մեծ չափաբաժին ընդունելու ռիսկը գրեթե բացակայում է:
Թունավոր ազդեցությամբ չափաբաժին հնարավոր է միայն արհեստական սինթեզված վիտամինի կամ սնընդային կենսահավելումների ընդունման դեպքում: Այս դեպքում վիտամին C-ի մեծ քանակը կարող է լուծի կամ մարսողական այլ խանգարումների պատճառ դառնալ, իսկ ասկորբինաթթվի նկատմամբ առավել զգայուն մարդկանց երիկամներում կարող են քարեր առաջանալ:
Վիտամին C-ն ընդունե՛ք խելամիտ չափաբաժիններով և եղե՛ք առողջ:
https://www.vidal.ru
https://www.successpins.com
https://www.5632.com.ua
http://www.resp-perinat.med.cap.ru
http://techno.bigmir.net
http://murmansk-dp4.ru
http://яроцмп.рф
https://alpharm.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն